Կյանքից հեռացել է Մանկավարժական համալսարանի Ֆիզիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի երկարամյա վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարուշ Պետրոսյանը:
Գարուշ Պետրոսյանը 1963 թվականին ավարտել է Մանկավարժական համալսարանի Ֆիզմաթ ֆակուլտետը: 1969-ից աշխատել մայր բուհում` սկզբում լաբորանտ, ապա դասախոս, ասիտենտ ու դոցնետ: 1993-ից` շուրջ 15 տարի դոկտոր, պրոֆեսոր Գարուշ Պետրոսյանը ղեկավարել է Ֆիզիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնը:
Նրա գիտական հետաքրքրությունների առանցքում մանկավարժական բուհում և միջնակարգ դպրոցում Ֆիզիկայի և բնագիտության արդյունավետ ուսուցումն էր:
Գարուշ Պետրոսյանը Մանկավարժական կրթության միջազգային ԳԱ անդամ էր, 150 գիտամեթոդական հոդվածի և 10 գրքի հեղինակ:
Գարուշ Պետրոսյանի՝ վաստակաշատ մանկավարժի, անվանի գիտնականի հիշատակը վառ կմնա իր գործընկերների և ուսանողների սրտերում:
Նշենք, որ Գարուշ Պետրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին` ժամը 17:00-ին Պակո սգո սրահում (հասցե` Զովունի, Եղվարդի խճ. 1), հուղարկավորությունը նոյեմբերի 7-ին` նույն վայրից: