Կյանքի 77-րդ տարում վախճանվել է ֆիզիկամաթեմատիկական գիտություների թեկնածու, պրոֆեսոր Լևոն Գրիգորյանը: Նա 1962 թվականին ավարտել է Խ. Աբովյանի անվան հակական պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետը, իսկ 1965 թվականից որպես դասախոս աշխատել է ֆիզիկայի ամբիոնում:
Լևոն Գրիգորյանը 1982-87թթ. ղեկավարել է նույն ամբիոնը, իսկ տարբեր տարիներին աշխատել դեկանի տեղակալ: Արժանացել է մի շարք պարգևների, մեդալների, հեղինակել բազմաթիվ գիտամեթոդական աշխատանքներ, այդ թվում՝ դպրոցական և բուհական դասագրքեր, ձեռնարկներ:
Մանկավարժական համալսարանն իր խորը վշտակցությունն է հայտնում վաստակաշատ մանկավարժի հարազատներին, մտերիմներին, գործընկերներին և ուսանողներին: Պրոֆեսոր Լևոն Գրիգորյանը սիրված էր գործընկներիների և ուսանողների կողմից: