ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կյանքից հեռացել է պրոֆեսոր Լորետա Աղասարյանը
30.01.2017
Կյանքից հեռացել է պրոֆեսոր Լորետա Աղասարյանը

Կյանքի 71-րդ տարում մահացել է Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Երաժշտության մանկավարժության ամբիոնի վարիչ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Լորետա Սամվելի Աղասարյանը:

Լորետա Աղասարյանը ծնվել է 1946 թվականին: 1958 թվականին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիային կից Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոց, իսկ 1964-ին՝ Երևանի պետական կոնսերվատորիայի երաժշտության տեսության, այնուհետև՝ դաշնամուրի բաժիններ:

1970 թվականին ընդունվել է Մոսկվայի արվեսի պատմության ինստիտուտի ասպիրանտուրա: 1974 թվականից աշխատել է Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, դասավանդել երաժշտատեսական առարկաներ:

1987 թվականից մինչ օրս եղել է երաժշտության տեսության և մեթոդիկայի, ապա Երաժշտության մանկավարժության ամբիոնի վարիչ:

Իր գիտամանկավարժական ողջ գործունեությունը պրոֆեսորն անմնացորդ նվիրումով իրականացրել է հարազատ բուհում, կրթել և դաստիարակել երաժիշտ-մանկավարժների տասնյակ սերունդներ:

20-ից ավելի հոդվածների, ուսումնական ձեռնարկի և մենագրության հեղինակ էր:

Լորետա Աղասարյանի՝ մեծաշնորհ արվեստագետի և վաստակաշատ մանկավարժի հիշատակը վառ կմնա իր գործընկերների և ուսանողների սրտերում: