ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կյանքից հեռացել է Քրիստաֆոր Մուշեղյանը
11.10.2021
Կյանքից հեռացել է Քրիստաֆոր Մուշեղյանը

Կյանքից հեռացել է Մանկավարժական համալսարանի երկարամյա դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստաֆոր Մուշեղյանը:

Վերջինս 1948 թվականից մասնագիտական կրթություն է ստացել Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի ֆիզիկայի բաժինում, իսկ 1973 թվականին ուսումը շարունակել է ասպիրանտուրայում:

Քրիստաֆոր Մուշեղյանը 1973 թվականից եղել է Մանկավարժական համալսարանի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի դասախոս, ապա արդեն որպես դոցենտ՝ ֆիզիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնում:

1975 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը և ստացել ֆիզիկայի դասավանդման մեթոդիկայի գծով մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 1976 թվականին Քրիստաֆոր Մուշեղյանը ստացել է դոցենտի կոչում:

Դպրոցում և բուհում աշխատելու տարիներին մանկավարժը լայնածավալ գործունեություն է ծավալել. եղել է ֆակուլտետի կուսակցական բյուրոյի քարտուղար, ֆիզմաթ ֆակուլտետի դեկանի տեղակալ և այլն:

Քրիստաֆոր Մուշեղյանը 50 տարի աշխատանքային գործունեություն է ծավալել Մանկավարժական համալարանում և իրեն դրսևորել է որպես բարեխիղճ աշխատող:

Շուրջ 60 գիտամեթոդական աշխատանքների հեղինակ է. դրանք հրատարակվել են ոչ միայն մեր հանրապետությունում, այլև նրա սահմաններից դուրս: