ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կյանքից հեռացել է Սուրեն Ռշտունին
19.06.2020
Կյանքից հեռացել է Սուրեն Ռշտունին

Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Մանկավարժական համալսարանի Ռեժիսուրայի ամբիոնի երկարամյա դասախոս, ռեժիսոր Սուրեն Ռշտունին։

Սուրեն Ռշտունին երկար տարիներ որպես ռեժիսոր աշխատել է հեռուստառադիոյի կոմիտեում, Ազգային ռոդիոհեռուստատեսությունում, իսկ 2011 թվականից դասավանդում էր Մանկավարժական համալսարանի Ռեժիսուրայի ամբիոնում։

Եղել է հեռուստադիտողների կողմից սիրված մի շարք հաղորդումների, շոու-ծրագրերի գլխավոր ռեժիսոր, ինչպես նաև մի շարք մասսայական միջոցառումների հեղինակ-ռեժիսոր։ Մասնագիտական պարբերականներում, գրքերում և թերթերում տպագրվել են հեռուստատեսային ռեժիսուրայի վերաբերյալ նրա հեղինակած մի շարք հոդվածներ։

Մանկավարժական համալսարանը,Ռեժիսուրայի, հեռուստալրագրության ամբիոնները խորապես ցավակցում են Մշակույթի վաստակավոր գործիչ Սուրեն Ռշտունու ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։

Նրա`մեծաշնորհ ռեժիսորի և մանկավարժի, հիշատակը վառ կմնա իր գործընկերների և ուսանողների սրտերում: