ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Լավագույն օպերատոր» մրցանակ՝ ՀՊՄՀ շրջանավարտին
18.04.2024
«Լավագույն օպերատոր» մրցանակ՝ ՀՊՄՀ շրջանավարտին

Ապրիլի 16-ին՝ Հայ Կինոյի օրը, տեղի ունեցավ Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունը:

«Լավագույն օպերատոր» անվանակարգում մրցանակը շնորհվեց Մանկավարժական համալսարանի շրջանավարտ Սուրեն Թադևոսյանին «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը»ֆիլմի համար։ Մրցանակաբաշխությանը մասնակցության հայտ էին ներկայացրել 2022-2023 թթ․ արտադրված ֆիլմեր։ Մրցանակներ հանձնվեց 12 անվանակարգում՝ ընտրելով կինոոլորտի լավագույններին։

ՀՊՄՀ Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Ռուբեն Երզինկյանը մրցանակակիր Սուրեն Թադևոսյանին շատ լավ է հիշում․ «Դեռ ուսանողական տարիներից ակտիվ էր և աչքի էր ընկնում վարպետությամբ, ուներ կուրսային և դիպլոմային ստացված աշխատանքներ։

Նա համալսարան էր եկել հեռուստատեսությունում աշխատելու տարիներին, իսկ բուհում լրացրեց իր տեսական գիտելիքները»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց Ռուբեն Երզինկյանն ու վստահեցրեց՝ Սուրեն Թադևոսյանը մեր օրերի խաղարկային ֆիլմերի լավագույն օպերատորներից մեկն է։