ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լերմոնտովի պոեզիան հնչեց մի քանի լեզվով
05.04.2018
Լերմոնտովի պոեզիան հնչեց մի քանի լեզվով

«Պուշկինի ինստիտուտ» ռուսաց լեզվի ուսուցման և թեստավորման կենտրոնում կազմակերպվել էր ռուս ականավոր բանաստեղծ Միխայիլ Լերմոնտովի ստեղծագործությունների թարգմանություններին նվիրված կլոր սեղան-քննարկում:

Գիտա-մշակութային ձեռնարկը նախաձեռնել էին ՀՊՄՀ-ի օտար լեզուների ֆակուլտետի ռոմանագերմանական լեզուների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ելենա Մխիթարյանն ու Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուզան Թադևոսյանը:

Ներկա էին Օտար լեզուների և Կուլտուրայի ֆակուլտետների դասա¬խոսներ, բակա-լավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ:

Հայերեն, անգլերեն, իսպաներեն թարգմանություններով ներկայացվեց Լերմոնտովի պոեզիան, ինչպես նաև համեմատական վերլուծությունները:

Հետաքրքական էր նույն ստեղծագործության տարբեր թարգմանությունների ընթերցումն ու քննարկումը: Արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ Քրիստինե Բեջանյանն և Հեռուստառադիոլրագրության ամբիոնի ասիստենտ Գայանե Վարդազարյանը հայերեն և անգլերեն ունկնդիրների ուշադրությանը ներկայացրին Լերմոնտովի հանրահռչակ «Առագաստ» («Парус») բանաստեղծության բազմաթիվ թարգմանությունները, իսկ լերմոնտովյան պոեզիան իսպաներեն թարգմանությամբ ներկայացրեց ռոմանագերմանական լեզուների ամբիոնի դոցենտ Անի Սահակյանը:

Ներկաները բարձր գնահատեցին թարգմանական բարդ, բայցև անշնորհակալ աշխատանքը, առանձնացրին ինչպես լավագույն, այնպես էլ բազմաթիվ անհաջող թարգմանությունների օրինակներ: Նրանք ընդգծեցին, որ լերմոնտովյան պոեզիայի անսպառ խորությունը, տողերի անկրկնելի մեղեդին ու յուրօրինակ աշխարհընկալումը դեռ կարիք ունեն շատ ավելի գունեղ ու ճշգրիտ հնչելու այլ լեզուներով: