ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լիարժեք հանգիստ՝ դասերից առաջ
02.02.2017
Լիարժեք հանգիստ՝ դասերից առաջ

Մանկավարժական համալսարանի բարձր առաջադիմությամբ ուսանողներն արդեն յոթերորդ անգամ իրենց ձմեռային հանգիստն են անցկացնում բուհի Աղավնաձորի ուսումնական բազայում:

Ուսումնական տարվա մեկնարկին նախորդող 5-օրյա հանգիստն այս տարի ևս անվճար է համալսարանի 90, այդ թվում՝ բուհի ֆուտբոլի, վոլեյբոլի աղջիկների հավաքականների մազիկների և «Լավագույն ընթերող» ճանաչված ուսանողների համար:

Վերկաց, նախաճաշ, մարզական և մշակութային միջոցառումներ, ճաշ, հանգիստ, ընթրիք, ուրախ ժամանց.Ուսանողական խորհրդի, ՀՊՄՀ-ի Շախմատի և սպորտի ամբիոնի ներկայացուցիչների կողմից կազված օրվա ռեժիմն այս տարի ևս գերհագեցած է:

Ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը aspu.am-ի հետ զրույցում նշեց, որ կազմակերպիչների կողմից կա հստակ ծրագիր, որի շնորհիվ ապահովում են մասնակիցների ուրախ և ակտիվ ժամանցը: Ուսանողական կառույցի ղեկավարը ձեռնարկի ձեռքբերումներից համարեց այն, որ տարեցտարի ուսոանողները դառնում են առավել ակտիվ, շփման մեջ բաց, մարդամոտ ու ջերմ.«Սպորտային խաղեր, մշակութային միջոցառումներ, ֆիլմերի դիտումներ.սա ուսանողերի համար լիցքաթափվելու լավագույն հնարավորությունն է»:

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող, բուհի լավագույն ընթերցողներից Միշա Թադևոսյանն արդեն երկրորդ անգամ է ընդգրվում ծրագրում: Վերջինիս դիտարկմամբ՝ սա միջավայր է, որն առաջին հերթին լրացնում է համալսարանանական կրթության շրջանակներում ուսանողների փոխշփման բացը: Ձմեռային հանգիստը մտքերի փոխանակման, նոր ծանոթությունների համար հետաքրքիր վայր է, որտեղ ծավալվում է նաև կրթական գործունեություն՝ բանավեճեր, քննարկումներ.«Արդյունքում ծնվում են գաղափարներ, ինչը պակաս կարևոր չէ կրթական գործընթացի համար ևս: Սա ուսանողներին խթանելու լավագույն մեխանիզմ է. ցանկալի է, որ այն դառնա առավել լայնամասշտաբ և կիրառվի նաև մյուս բուհերում»:

Աղավնաձորյան ձմեռային հանգիստն ու Հայաստանն իր ոչ տաք կլիմայական պայմաններով բացահայտում է Օտար լեզուների ֆակուլտետի չին ուսանողուհի Սյո Լիի համար: Չինաստանի պետական համալսարանից փոխանակման ծրագրի շրջանակներում Մանկավարժականում հայտնված ուսանողը նկատում է՝ մինչ հանգիստը հիացած էր մասնագետների բարձր ունակություններով և ուսման գործընթացով, իսկ այսօր նաև հայ ուսանողների դրական հատկանիշներով և շփում հաստատելու պատրաստակամությամբ:

Կուլտուրայի ֆակուլտետի ուսանողուհի, բուհի ֆուտբոլի աղջիկների հավաքականի անդամ Հայարփի Կարեյանի համար ձմեռային հանգստի լավագույն ձեռքբերումը նոր ընկերներն են.«Սա փորձի փոխանակման ու տարիներ շարունակ նույն ուսումնական հաստատությունում սովորող անձանց բացահայտելու հրաշալի տարբերակ է»:

Ուսանողների անվտանգ հանգստի համար ստեղծված են բոլոր պայմանները.Աղավնաձորի բազայում են նաև բուհի անվտանգության և բուժկետի անձնակազմը, իսկ օրվա ընթացքում մի քանի անգամ համեղ ու որակյալ սնունդն ապահովում են բուհի բարձրակարգ խոհարարները:

Աղավնաձորի ուսումնական բազայում ուսանողների ձմեռային հանգիստը շարունակվում է.մշակութային ծրագրերը, թենիսի, նարդու, շաշկիի, շախմատի մրցաշարերը՝ ևս:

Լուսանկարները՝ Խաչիկ Խուդաթյանի