ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լիլի Խաչատրյանի դասարանական համերգը
31.05.2017
Լիլի Խաչատրյանի դասարանական համերգը

Կայացավ Գեղարվեստական  դաստիարակության ֆակուլտետի երաժշտական կրթություն բաժնի դոցենտ Լիլի Խաչատրյանի դասարանական համերգը:

Կատարողական վարպետությամբ ելույթ ունեցան բաժնի առկա և հեռակա բաժինների ուսանողները՝ կատարելով հայ և արտասահմանյան երգահանների դասական ստեղծագործությունները: Լեփ-լեցուն դահլիճը ոգևորությամբ ընդունեց դասախոսի կատարումները: Կոմիտասի երեք պարերն ու Գրանադոսի երկու իսպանական պարերը անմոռանալի պահեր պարգևեցին բոլորին: