
Արվեստ․գիտ․ թեկնածու, ասիստենտ
Արվեստագիտության թեկնածու, դասախոս/Գեղարվեստական կրթության ֆակուլտետ
Կրթություն
2005-2009թթ․ - ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի ասպիրանտուրա, գիտական ղեկավար` Արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր Արարատ Աղասյան
2003-2007թթ. – Կատարելագործվել է ֆրանսիաբնակ նկարիչ-դիզայներ, ճարտարապետ Քրիստինե Մկրտչյանի արվեստանոցում
1995-1997 - «Դիզայներների միություն» միջազգային հասարակական ասոցիացիայի «Դիզայն» ստուդիա
1993-1998թթ. - Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետի կերպարվեստ և գծագրություն բաժին, «Նկարչություն և գծագրություն» մասնագիտություն
Գիտական աստիճան
Գիտական աստիճան՝ արվեստագիտության թեկնածու
2013թ. պաշտպանել է ատենախոսություն՝ «Դիզայնի ձևավորման գեղարվեստակիրառական և հասարակական նախադրյալները Հայաստանում 1960-80-ական թվականներին» /ԺԷ․00.03 - «Կերպարվեստ, դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն» մասնագիտությամբ/
Աշխատանքային փորձ
2022թ. Մոցարտի «Դոն Ժուան» օպերային բեմադրության զգեստների հեղինակ
2021թ. 24 մայիսի-24 hունիսի «Արցախի համն ու հոտը» ծրագրի ղեկավար Ծրագիրն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ
2021թ.-ից դեկտեմբերի 7 Համագործակցություն Հայաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ բարեգործական ծրագրի շրջանակում։ Ծրագրի շահառուներն են 44-օրյա պատերազմի հետևանքով վիրավորում ստացած 7 զինվորներ։ «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի տնօրեն
2020թ.-ից Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի Կերպարվեստի ամբիոնում որպես դասախոս
2020թ. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի առկա ուսուցման ընդունելության ներբուհական քննությունների մասնագիտական /«Գծանկար»/ առարկայական հանձնաժողովի նախագահ /Հրաման 96-3, 03.07.2020թ.
2020թ. սեպտեմբերի 1-
2021թ. հունիսի 5 «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի Կիրառական արվեստի ֆակուլտետի Դեկորատիվ կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնում որպես դոցենտ
2020թ. հունիսի 1- սեպտեմբերի 1 «Մենք ենք, մեր կարերը» կրթական ծրագրի ղեկավար։ Ծրագիրը միտված է մոռացության մատնված հայկական կարատեսակների ուսուցմանը, տարածմանն ու փոխանցմանը: Ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
2020-2021թթ. ուս. տարում Երևանի Գյուղատնտեսական համալսարանում ավարտական քննությունների հանձնաժողովի անդամ
2020թ. Համագործակցություն «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիներին օգնության շրջանակում
2020թ. Համագործակցություն Հայաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ «Պատրաստում են արցախցիները» բարեգործական ծրագրի շրջանակում։ 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիներին տրամադրվեցին աշխատանքային գործիքների փաթեթներ։
2019-2020թթ. ուս․տարում Երևանի Գյուղատնտեսական համալսարանում ավարտական քննությունների հանձնաժողովի նախագահ
2019թ. ապրիլի10 «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի բակալավրի կրթական ծրագրով «Կիրառական արվեստ» և «Դիզայն» մասնագիտությունների առկա ուսուցման ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ /Հրաման 59-11, 10.04.2019թ./
2019թ. հուլիս 20- հուլիսի 21 «Մշակութային խաչմերուկ» ծրագրի ղեկավար
Ծրագիրը նվիրված է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին և հայ քնարերգու Վահան Տերյանի ծննդյան 134-ամյակին: Ծրագիրն իրականացվել է Վրաստանի Հանրապետությունում ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ
2019թ.-ից Համագործակցություն Ռումինիայի հայերի միության հետ մշակութային միջոցառումների կազմակերպման շրջանակում․ «Հայկական փողոց» փառատոն
2019թ.-ից Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ
2019թ.-ից Համագործակցություն Իտալիայում գործող Famiglia Insieme կազմակերպության հետ
2019թ. 17 հուլիսի-29 հոկտեմբերի Համագործակցություն «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ «Ճանաչել: Պաշտպանել: Իրագործել:» ծրագրի շրջանակում
«Տարազարդ» ՍՊԸ-ի բաժնետեր
2017թ.-ից ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող Սմիթսոնյան ինստիտուտի «Իմ Հայաստան» ծրագրի հետ
2017թ.-ից Համագործակցություն «Թունյան» բարեգործական հիմնադրամի հետ մշակութային միջոցառումների կազմակերպման շրջանակում
2017թ.-ից Համագործակցություն ՀՀ ԿԳՄՍՆ «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացրած մշակութային միջոցառումների և հուշանվերների նախագծման և թողարկման շրջանակում
2017թ.-ից Համագործակցություն Հորդանանի ազգային մարզական միության հետ (Ամման) մշակութային միջոցառումների կազմակերպման շրջանակում
2017թ.-ից Համագործակցություն «ԿԱՐԻՆ» ավանդական երգի-պարի համույթի հետ մշակութային միջոցառումների կազմակերպման շրջանակում, բեմական հագուստների հեղինակ
2016թ. Հայաստանում արտադրված «Տարազ Արտ» ապրանքանիշի
հիմնադիր
2016թ. Միջին մասնագիտական կրթության 0214.01.5 «զարդակիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ» մասնագիտության 0214.01.01.5 «Նկարիչ-ձևավորող» որակավորման պետական կրթական չափորոշչի մշակման խմբի անդամ
2016թ.-ից Դիզայներական համագործակցություն «ԱՐՑԱԽ ԿԱՐՊԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՍՊԸ) հետ ազգային զարդանախշերի և գորգանախշերի ձևավորմամբ արտադրանքի թողարկման շրջանակում
2015թ.-ից Դիզայներական համագործակցություն «ՄԵԳԵՐՅԱՆ ԿԱՐՊԵՏ» բաց բաժնետիրական ընկերության (ԲԲԸ) հետ ազգային զարդանախշերի և գորգանախշերի ձևավորմամբ արտադրանքի թողարկման շրջանակում
2012թ. սեպտեմբերի 13-ից «Շշուկ» ՍՊԸ-ի տնօրեն
2005թ. հունվարի 17-ից «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ
2004-2018թթ. Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետում որպես դասախոս
2002թ.-ից «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն
Կարդացվող դասընթացներ
բակալավրիատ
Հագուստի մոդելավորման կոմպոզիցիա
Ազգային տարազի պատմություն
Հագուստի դիզայն
Գիտական հետաքրքրությունների շրջանակ
Դեկորատիվ-կիրառական արվեստ, մշակույթ, դիզայնի պատմություն, տարազի պատմություն
Անդամակցություն
1998թ․-ից «Դիզայներների միության» միջազգային հասարակական ասոցիացիայի անդամ
2011թ․-ից ՀՀ նկարիչների միության անդամ
Հրապարակումներ
1. Դիզայնի ծագումը որպես ստեղծագործական ուղղվածություն, «Նոր-Դար» համահայկական հանդես, հ. 3, 4, Երևան, 2009թ.
2. Դիզայն` անառարկելի արժեք, «Գեղարվեստական միտք»` հավելված «Մանկավարժական միտք» հանդեսի, հ. 4 «Զանգակ - 97» հրատ., Երևան, 2009թ.
3. Դիզայնը ժամանակի հայելի, ՀՀ Նկարիչների միության պարբերական, Կերպարվեստ, հ. 1,2,3, (18,19, 20), 2010թ․
4. Արդյունաբերական դիզայնի զարգացման նախադրյալները Հայաստանում, Հայագիտական հանդես, «Մանկավարժ» հրատ., Երևան, 2012թ.
5. Արդյունաբերական դիզայնը գեղարվեստական նախագծման մեջ, Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ, Միջբուհական կոնսորցիումի գիտական հանդես, Երևան, 2012թ. (Համահեղինակ՝ Ա․ Եղիազարյան)
6. 1960-1980-ական թվականների հայկական դիզայնի գեղարվեստատեխնիկական բնույթը, Ակունք /ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գիտական հոդվածների ժողովածու/թիվ 3/9/, ԵՊՀ հրատ., Երևան, 2013թ․
7. Դիզայնի ձևավորման և զարգացման պատմաժամանակագրական ընթացքը Հայաստանում 1960-1980-ական թվականներին, Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական 8-րդ նստաշրջան, նվիրվում է ՀՀ ԳԱԱ հիմնադրամ 70-ամյակին /15-17 նոյեմբերի, 2013/, նստաշրջանի նյութեր,Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2014թ․
8. Դիզայնի փիլիսոփայությունը, Կանթեղ գիտ. հոդվածներ, N1 /58/, Ասողիկ հրատ., Երևան, 2014թ․
9. Բնապահպանական դիզայնը որպես արդիական ուղղություն, Կանթեղ գիտ. հոդվածներ, N2, Ասողիկ հրատ., Երևան, 2015թ․
10. Դիզայնը նախագծման գործընթացում, Կանթեղ գիտ. հոդվածներ, N 2, Ասողիկ հրատ., Երևան, 2015թ․
11. Դիզայնի հիմունքներ. Արտաքին և ներքին տարածքների դիզայն. Դասախոսի ձեռնարկ, ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտ, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն, Երևան, 2017թ․ (Համահեղինակ՝ Օ․ Մարգարյան)
Անհատական ցուցահանդեսներ
1. 2001թ. «Անի Պլազա» հյուրանոցի ցուցասրահ
2. 2004թ. Ա.Թամանյանի տուն-թանգարանի ցուցասրահում
3. 2007թ. «Ակադեմիա» պատկերասրահ, անհատական ցուցահանդես և «Զատիկ» մանկատան սաներ
4. 2008թ. «Ակադեմիա» պատկերասրահ
5. 2008թ. ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատ
6. 2012թ. «Տերյան մշակութային կենտրոն»
7. 2014թ. Իսպանիա, Մադրիդ
8. 2015թ. ՀՀ Ազգային պատկերասրահի նախասրահ, համատեղ ցուցադրություն՝ հավաքածու Անցյալի ապագա՝ Լիլիթ Մելիքյան, հավաքածու Ուրֆա՝ Արամ Նիկոլյան
9. 2016թ. Երևան, Հայկական գորգը ժամանակակից հագուստում, հավաքածու՝ Վերածնունդ, Մեգերյան կարպետ
10. 2016թ. Երևան, հավաքածու՝ Սահմանը սահմանի, Մեգերյան կարպետ
Պարգևներ
2016թ. ՀՀ նախագահի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար պարգևատրվել է Երախտագիտության մեդալով
2021թ. Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետությանը ցուցաբերած աջակցության համար պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով
Լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն