ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լռության րոպե՝ նվիրված Շառլ Ազնավուրի հիշատակին
02.10.2018
Լռության րոպե՝ նվիրված Շառլ Ազնավուրի հիշատակին

ՀՊՄՀ-ի Բանասիրական ֆակուլտետում կազմակերպվել էր լռության րոպե՝ նվիրված ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:

Ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանն իր խոսքում կարևորեց ուսանողների ներկայությունը և ընդգծեց, որ Շառլ Ազնավուրի կերպարը հայոց լեզվի և գրականության ուսուցչի անբաժան ուղեկիցը պետք է լինի:

Հիշատակի ցերեկույթին դասախոսությամբ հանդես եկավ «Շառլ Ազնավուրը բանաստեղծ» գրքի հեղինակը՝ Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը: 

Նա ուսանողներին ներկայացրեց Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի նամակի՝ «Շառլը կդառնա հայ ժողովրդի պատիվը և Ֆրանսիայի փառքը» տողերը և անդրադարձավ Շառլ Ազնավուրի կենսագրության ամենահավաստի տվյալներին՝ կարևորելով նրա մարդասիրական առաքելությունը հայերի ուրախ ու դժվարին օրերին:

Ուսանողները և դասախոսները մեկ րոպե լռությամբ հարգեցին լուսաշող հանճարի հիշատակը, իսկ ֆակուլտետի սրահում հնչեցին Ազնավուրի անկրկնելի երգերը: