ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լուսանկարչական ցուցահանդես
15.09.2021
Լուսանկարչական ցուցահանդես

Նարեկացի արվեստի միությունում կայացավ «Գեղարվեստական լուսանկարչություն» խորագրով ցուցահանդեսի բացում: Լուսանկարչական ցուցահանդեսին ներկայացված էին Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության բաժնի ուսանողների և շրջանավարտների աշխատանքները:

Բացման խոսքով հանդես եկան դասախոս Արմեն Խաչատյանն ու Նարեկացի արվեստի միության ցուցահանդեսների համակարգող, արվեստաբան Տաթևիկ Համբարձումյանը: Կարևորելով ամբիոնի գործունեության մասսայականացումը՝ ՀՊՄՀ-ի դասախոսը ընդգծեց, որ ցուցահանդեսը օնլայն դիտման միջոցով հասանելի է դառնալու լայն շրջանակներին` ՀՊՄՀ Google Site Photo Gallery-ում՝ QR կոդով. ցուցահանդեսը օնլայն հարթակում հարստացվելու է նոր լուսանկարներով:

Ցուցահանդեսի մասնակիցներին շնորհակալագրեր հանձնեց Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Երզինկյանը:

«Գեղարվեստական լուսանկարչություն» խորագրով ցուցահանդեսը Նարեկացի արվեստի միությունում կցուցադրվի մինչև սեպտեմբերի 17-ը: