ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լուսանկարչական էլեկտրոնային ցուցադրություն՝ Մանկավարժականում
18.05.2020
Լուսանկարչական էլեկտրոնային ցուցադրություն՝ Մանկավարժականում

Այս տարի ևս Մանկավարժական համալսարանի թանգարանը միացավ Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում անցկացվող միջոցառումներին։ Այն այս տարի կրում է «Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն և ներառականություն» խորագիրը։

ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի հետ համատեղ ներկայացվեց «Հին և նոր» խորագրով լուսանկարչական աշխատանքների էլեկտրոնային ցուցադրություն:

Ներկայացված են ինչպես թանգարանի ֆոնդում պահվող հին ու նոր, այնպես էլ լուսանկարներ, որոնք հեղինակները Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական լուսանկարչություն բաժնի ուսանողներ են, դասախոս՝ Արմեն Խաչատրյան։

Ցուցադրությունը ներկայացնում է ՀՊՄՀ-ի պատմության վերաբերյալ հին արխիվային լուսանկարներ՝ մեր ժամանակների պատմության լուսանկարների համադրությամբ:Ցուցադրությանը ծանոթացեք հետևյալ հղմամբ՝ https://sites.google.com/aspu.am/photogallery/%D5%A3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80։

Նշենք, որ արտակարգ դրության պայմաններում էլ  Մանկավարժական համալսարանի թանգարանը շարունակում է աշխատել օնլայն ռեժիմով։ Այս օրերին թանգարանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հետևորդներին է ներկայացնում նոր և հետաքրքիր նյութեր: