ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լույս է տեսել...
02.09.2021
Լույս է տեսել...

Լույս է տեսել «Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ» ամսագրի 4-րդ համարը:

Համարում ներառված են մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներին վերաբերող գիտատեսական և գիտամեթոդական բնույթի հոդվածներ, որոնք ուղղված են օժանդակելու վերոնշյալ ոլորտների առջև ծառացած խնդիրների լուծմանը, hիմնախնդիրների վերհանմանը:

Ամսագիրը նաև համաշխարհային փորձի ուսումնասիրման և միջազգային կրթական գործընթացների առաջադրած դրույթների համակարգված և միասնական ներդրման հարթակ է:

Ամսագիրը ներգրավված է միջազգային CROSSREF, worldcat, Google scholar համակարգերում:

«Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրները» ամսագրի 2021 թվականի առաջին համարի հետ կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝  https://specedjournal.aspu.am/index.php/se?fbclid=IwAR2nfN6sK4GT2LFMJGNoadAy5qRFe1Hi_gmjAm9OqWCyIq7BTqtm4PEOFmE: