ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լույս է տեսել…
08.09.2021
Լույս է տեսել…

Մանկավարժական համալսարանի Սկզբնական կրթության և Մաքսիմ Տանկի անվան Բելառուսի պետական մանկավարժական համալսարանի Նախադպրոցական կրթության ֆակուլտետների, հայ և բելառուս գործընկերների  համագործակցության արդյունքում լույս է տեսել «Նախադպրոցական մանկավարժության և հոգեբանության հոգեբանամանկավարժական պրակտիկում» (՛՛Психолого-педагогический практикум по дошкольной педагогике и психологии՛՛) խորագրով ուսումնամեթոդական ձեռնարկը:

Ձեռնարկում ներկայացված են գիտամանկավարժական հետազոտության ժամանակակից մոտեցումները, հոգեբանամանկավարժական պրակտիկումի կազմակերպման, նախադպրոցական կրթության սուբյեկտների հոգեբանական ուսումնասիրության մեթոդները, ինչպես նաև նախադպրոցականի զարգացմանն ուղղված հիմնական մեթոդիկաները:

Համահեղինակներն են  ՀՊՄՀ Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կարապետյանը, նույն ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Ալլա Դալլաքյանը, Բելառուսի պետական մանկավարժական համալսարանի նախադպրոցական կրթության մեթոդիկաների ամբիոնի դոցենտ Ելենա Ռուբլևսկայան:

Ուսումնամեթոդական ձեռնարկը նախատեսված է մասնագիտական ֆակուլտետի ուսանողների, դասախոսների և նախադպրոցական կրթական հաստատությունների մանկավարժների համար: