ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լույս է տեսել WISDOM հանդեսի հերթական համարը
29.04.2020
Լույս է տեսել WISDOM հանդեսի հերթական համարը

Մանկավարժական համալսարանը և WISDOM գիտական հոդվածների ժողովածուի խմբագրակազմը գիտական հանրությանն են ներկայացրել հանդեսի հերթական՝ 14-րդ և 2020 թ․ առաջին համարը։

Հաշվի առնելով գիտական ժողովածուին ներկայացվող արժեքավոր հոդվածների հետզհետե աճող քանակը՝ խմբագրակազմը որոշել է այսուհետ այն հրատարակել տարեկան 3 անգամ՝ նախկին երկուսի փոխարեն։

WISDOM-ի այս 2020 համարում զետեղվել է 16 հոդված․ դրանք արտացոլում են հանդեսում ավանդաբար ներկայացվող բաժինների՝ Իմացաբանություն, գիտության փիլիսոփայություն, մետափիլիսոփայություն, փաստարկում, հաղորդակցություն, Սոցիալական և քաղաքական փիլիսոփայություն, Փիլիսոփայության պատմություն, Արվեստի փիլիսոփայություն հիմնախնդիրները։

Ներկա համարում տեղ է գտել Իրավունքի փիլիսոփայություն նորաստեղծ բաժինը, որտեղ ներկայացված հոդվածներում քննարկվում են հիմնախնդիրներ, ինչպիսիք են՝ իրավունքի հիմնարար բնութագծերը իրավունքի փիլիսոփայության համատեքստում, մտքի ազատություն իրավական պաշտպանություն շահարկումներից, ագրեսիան որպես հանցագործություն միջազգային և ազգային քրեական իրավունքի դաշտում, հայրենասիրությունը և հայոց պետականությունը հայ իրավունքի նորմերի համատեքստում և այլն:

Ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի անվան փիլիսոփայութան և տրամաբանության ամբիոնի վարիչ Հասմիկ Հովհաննիսյանն www.aspu.am-ի հետ զրույցում ևս մեկ անգամ վստահեցրեց, որ WISDOM-ի խմբագրակազմը հետևողական է գիտական նոր ու արժեքավոր գաղափարների հրապարակման, դրանց շուրջ քննարկումների կազմակերպման, երիտասարդ հետազոտողներին ու նրանց աշխատանքները գիտական լայն հանրությանը ներկայացնելու հարցում: