ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լույս է տեսել...
20.04.2021
Լույս է տեսել...

Լույս է տեսել «Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ» ամսագրի 2021 թվականի առաջին համարը: Այն նվիրված է ՀՊՄՀ Հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանի հիշատակին:

Համարում տեղ են գտել մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներին վերաբերող գիտատեսական և գիտամեթոդական բնույթի հոդվածներ: 

Դրանք ուղղված են օժանդակելու վերոնշյալ ոլորտների առջև ծառացած խնդիրների լուծմանը, հիմնախնդիրների վերհանմանը, համաշխարհային փորձի ուսումնասիրմանը և միջազգային կրթական գործընթացների առաջադրած դրույթների համակարգված և միասնական ներդրմանը:

Նշենք, որ ամսագիրը ներգրավված է միջազգային CROSSREF, worldcat, Google scholar համակարգերում:

«Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրները» ամսագրի 2021 թվականի առաջին համարի հետ կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ. https://miopap.aspu.am/index.php/miopap/issue/view/19?fbclid=IwAR0nUtuEy8D7KC4vf3nqSdFOtJ2rYpIcNULkjMlTTF1QNUxAQiMCERP4jyY