Լույս է տեսել «Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ» անգլալեզու ամսագրի երկրորդ համարը: Գիտական խմբագրակազմի որոշմամբ այն հրատարակվում է տարին երկու անգամ: Առաջին համարը լույս էր տեսել մայիսին:
«Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ» գիտական հանդեսը միտված է նպաստելու Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն մանկավարժահոգեբանական կրթական ոլորտի զարգացմանն ու առաջընթացին:
Պարբերականում ընդգրկված են գիտատեսական և գիտամեթոդական բնույթի հոդվածներ, որոնք օժանդակելու են մանկավարժության և հոգեբանության բնագավառների առջև ծառացած խնդիրների լուծմանը, կրթության կառավարման հիմնախնդիրների լուսաբանմանը, համաշխարհային փորձի ուսումնասիրմանը և միջազգային կրթական գործընթացների առաջադրած դրույթների համակարգված և միասնական ներդրմանը:
Ամսագրի խմբագրակազմում են հոգեբանության, փիլիսոփայության և տնտեսագիտության ոլորտի ճանաչված գիտնականներ ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից:
Գիտական հանդեսը նախատեսված է մանկավարժների, հոգեբանների, բարձրագույն կրթության համակարգում աշխատողների և առհասարակ մանկավարժահոգեբանական գիտությունների զարգացմամբ շահագրգիռ յուրաքանչյուրի համար:
Ամսագիրը ներգրավված է միջազգային CROSSREF, Platform & workflou by OJS/PKP համակարգում:
«Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրները» ամսագրի երկրորդ համարի հետ կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ.
https://miopap.aspu.am/index.php/miopap/issue/view/18/18