ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետում կայացավ «Մշակութային անցուդարձ» 7-րդ ժողովածուի շնորհանդեսը։
Ուսանողական հոդվածների ձեռնարկը լույս է տեսել Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնի նախաձեռնությամբ։ Ժողովածուում տեղ է գտել 16 հոդված, որոնցում արժևորված են մշակույթն ու արվեստը, նաև այն հիմնական արժեբանությունը, որ կազմում է ազգային նկարագիրն ու դրանից բխող հայեցի մտածելակերպը:
Ապագա մշակութաբաններին, արվեստի տեսաբաններին կարևոր իրադարձության առթիվ շնորհավորեցին Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան, Արա Հակոբյանը, Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, Սյուզաննա Գրիգորյանը, ամբիոնի դասախոս Սաթենիկ Մելիքյանը:
Նրանք ուսանողներին մաղթեցին ստեղծագործական հաջողություններ և նորանոր նվաճումներ՝ ազգային մշակույթի և արվեստի ուսումնասիրության ազգաշեն գործում: