ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մագիստրոսական պաշտպանություն՝ սոցիոլոգների համաղեկավարությամբ
11.06.2018
Մագիստրոսական պաշտպանություն՝ սոցիոլոգների համաղեկավարությամբ

ՀՊՄՀ-ի Սոցիոլոգիա մասնագիտությամբ մագիստրոս Արփի Մխեյանը երկու գիտական ղեկավարի համաղեկավարությամբ պաշտպանել է մագիստրոսական թեզ. այդ մասնագիտության գծով սա առաջին պաշտպանությունն էր:

Մանկավարժականից աշխատանքը ղեկավարում էր Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Սահակյանը, իսկ մյուս կողմից՝ Չերեպովեցի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ Տատյանա Գուժավինան:

Մագիստրոսն իր աշխատանքում անդրադարձել է մեր իրականության մեջ կարևորագույն հարցին՝ սոցիալ-քաղաքական շարժումներին երիտասարդների մասնակցությանը:

Աշխատանքը ներկայացվել է նոր պայմաններով՝ հայերենով և ռուսերեն ամփոփմամբ, հետազոտություններն իրականացվել են հայ և ռուս ուսանողների շրջանակներում, վերհանվել նրանց տարբերություններն ու առանձնահատկությունները:

Պաշտպանությունն արժանացել է հանձնաժողովի գերազանց գնահատականին և տպագրության ներկայացվել «Научная мысль» և «Արահետ» գիտական ամսագրերում:

Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Սահակյանն aspu.am-ի հետ զրույցում նշեց, որ տարբեր երկրներից համաղեկավարությամբ թեզ պաշտպանելու այս օրինակը նախադեպ կլինի այլ ուսանողների համար և կնպաստի, որ ուսանողներն ընդլայնեն իրենց գիտական հետազոտությունների շրջանակը:

«Սոցիոլոգիա մասնագիտությունը մեր երկրում այնքան էլ կայացած չէ, իսկ նման պաշտպանությունները թույլ կտան ծանոթանալ օտարերկրյա փորձին, սոցիոլոգիական դպրոցի ձեռքբերումներին»,-հավելեց պրոֆեսոր Սահակյանը: