ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մահացել է ՀՊՄՀ-ի անվանի շրջանավարտ Արման Կիրակոսյանը
06.07.2019
Մահացել է ՀՊՄՀ-ի անվանի շրջանավարտ Արման Կիրակոսյանը

Հուլիսի 6-ին Լոնդոնում մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Մանկավարժական համալսարանի ավանի շրջանավարտ Արման Կիրակոսյանը:

Արման Կիրակոսյանը  ծնվել է 1956 թվականի սեպտեմբերի 10-ին, Երևանում։ 1977թ․ ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Պատմության և աշխարհագրության ֆակուլտետ, 1980թ-ին՝  Ընդհանուր պատմության ամբիոնի ասպիրանտուրա։ 

Արման Կիրակոսյանը բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել ԱԳՆ-ում: Եղել է ԱՄՆ-ում, Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան: Արժանացել է բազմաթիվ պարգևների և խրախուսանքների:

Մանկավարժական համալսարանն իր խորը վշտակցությունն է հայտնում բուհի անվանի շրջանավարտի մահվան կապակցությամբ և ցավակցում Կիրակոսյանների ընտանիքին, հարազատներին, մտերիմներին և գործընկերներին և ուսանողներին: