ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մահացել է ՀՊՄՀ-ի դասախոս Մնացական Վիրաբյանը
28.11.2022
Մահացել է ՀՊՄՀ-ի դասախոս Մնացական Վիրաբյանը

Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է ՀՊՄՀ Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի դասախոս Մնացական Վիրաբյանը։ Լուսանկարչության վարպետն այս տարի էր բոլորել ծննդյան 75-ամյակը։

Մնացական Վիրաբյանը 1966-1970թթ. սովորել էր ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետում։

2000թ-ից դասավանդում էր Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետում։

Շուրջ երկու տասնամյակ Մնացական Վիրաբյանն ապագա օպերատորներին և լուսանկարիչներին էր փոխանցում կիրառական լուսանկարչության հմտությունները։ Մասնակցել է լուսանկարչական բազմաթիվ ցուցահանդեսների, ֆոտոմրցույթների։

«Մնացական Վիրաբյանը ոչ միայն լավ լուսանկարիչ ու մանկավարժ էր, այլև պարկեշտ անձնավորություն։ Նրա անսպասելի մահը ծանր կորուստ է իր գործընկերների և ուսանողների համար»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի վարիչ Ռուբեն Երզինկյանը։

Մնացական Վիրաբյանի՝ վաստակաշատ մանկավարժի և լուսանկարչի հիշատակը վառ կմնա իր գործընկերների և ուսանողների սրտերում:

Նշենք, որ հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 27-ին՝ ժամը 17։20-20:00-ն «Լյուար» (Սիլիկյան հին խճուղի, 18 շենք) սգո սրահում, իսկ հուղարկավորությունը՝ նույն վայրից նոյեմբերի 28-ին՝ ժամը 11:00-13:00-ն: