ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մահացել է փիլիսոփայական գիտությունների թեկնածու Մանվել Հարությունյանը
04.07.2019
Մահացել է փիլիսոփայական գիտությունների թեկնածու Մանվել Հարությունյանը

Կյանքից հեռացել է Մանկավարժական համալսարանի երկարամյա դասախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Մանվել Հարությունյանը։

Մանվել Հարությունյանը ծնվել է 1949 թ. Հայաստանի Եղեգնաձորի շրջանի Ռինդ Գյուղում։ 1969-1973 թթ. Սովորել է ԵՊՄԻ պատմության ֆակուլտետում, 1973-1977 թթ. եղել է նույն համալսարանի փիլիսոփայության ամբիոնի ասպիրանտ։ 1977 թ. պաշտպանել է Արտադրության սուբյեկտիվ գործոնը և նրա զարգացման առանձնահատկությունները սոցիալիզմի պայմաններում թեմայով թեկնածուական ատենախոսություն և ստացել փիլիսոփայական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Մի քանի տարի անց ստացել է նաև դոցենտի գիտական կոչում։

1977-2016 թթ. աշխատել է Մանկավարժական համալսարանում՝ որպես Փիլիսոփայության ամբիոնի դոցենտ։ Դասավանդել է Փիլիսոփաայություն, Տրամաբանություն, Գիտության բարոյագիտա-կան հիմնահարցեր, Փիլիսոփայության պատմություն դասընթացները:

Մանկավարժական համալսարանն իր խորը վշտակցությունն է հայտնում վաստակաշատ իմաստասեր-մանկավարժի, հարազատներին, մտերիմներին, գործընկերներին և ուսանողներին:

Նշենք, որ Մանվել Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 5 –ին՝ ժամը 18։00-ից «ԼյուԱր» սգո սրահում (հասցեն՝ Սիլիկյան խճուղի)։