ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մահացել է Վազգեն Մարգարյանը
03.06.2020
Մահացել է Վազգեն Մարգարյանը

Կյանքից անժամանակ հեռացել է Մանկավարժական համալսարանի Հոգեբանության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, հոգեբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Վազգեն Մարգարյանը։

Կրթությունն ստացել է Խարկովի պետական ավտոճանապարհային տեխնիկական, ապա Երևանի պետական համալսարանում։ Մանկավարժական գործունեությամբ զբաղվել է 1999 թվականից՝ դասավանդելով ինչպես Մանկավարժական համալսարանում, այնպես էլ մեր երկրի տարբեր բուհերում։

2017 թվականից ղեկավարում էր Մանկավարժական համալսարանի Հոգեբանության ամբիոնը, դասախոսություններ կարդում զինվորական հոգեբանության, գործունեության և զինվորական կոլեկտիվի հոգեբանության, պատերազմական իրավիճակում քարոզչության առանձնահատկությունների վերաբերյալ։

Վազգեն Մարգարյանը ոչ միայն մի շարք գիտական հրապարակումների, աշխատությունների, այլև ՀՀ Կառավարությանն առընթեր արտոնագրային վարչությունում արտոնագրած գյուտերի հեղինակ է:

Մանկավարժական համալսարանն իր խորը վշտակցությունն է հայտնում հոգեբանի, գիտնականի ու սիրված մանկավարժի հարազատներին, մտերիմներին, գործընկերներին և ուսանողներին: