ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ալբերտ Արշավիրի Մակարյան
08.02.2016

Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

makaryanalbert21@aspu.am

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր/Համատեղությամբ՝ ՀՊՄՀ Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն


Կրթություն

1981թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը

Գիտական աստիճանները

բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
1986թ. «Հակոբ Պարոնյանի «Ազգային ջոջերը», ատենախոսության համար արժանացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի, 2002թ. «Արևմտահայ գրական դիմանկարը» ատենախոսության համար՝ բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի: ՀՀ ԲՈՀ-ի 012 մասնագիտական խորհուրդ:

Աշխատանքային փորձ
1981-1986 թթ. ԵՊՀ հայ գրականության ամբիոնի ասիստենտ, 1986-2005 թթ. հայ գրականության ամբիոնի դոցենտ, 2005-ից հայ գրականության ամբիոնի պրոֆեսոր, 2021-ից հայ գրականության ամբիոնի վարիչ:

Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ` 19-րդ դարի հայ նոր գրականության պատմություն:
Մագիստրատուրա՝ «Հակոբ Պարոնյան»:

Գիտական հետաքրքրությունների ոլորտ
Արևմտահայ գրականություն, հայ նոր գրականություն, երգիծաբանություն, անգլո-ամերիկյան գրա¬¬կանություն

Վերապատրաստումներ
Հանձնված են ԵՊՀ-ի դասախոսների որակավորման բարձրացման վարչության կազմակերպած անհրաժեշտ բոլոր կրեդիտները

Անդամակցություն
2002-ից՝ ՀՀ ԲՈԿ-ի` ԵՊՀ-ում գործող` գիտական աստիճաններ շնորհող գրականագիտության 012 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար, 2001-ից՝ ԵՊՀ-ի հայ բանասիրության ֆակուլտետի գիտքարտուղար։

Հրապարակումներ
Գիտական աշխատանքների քանակն 85 է: Հրատարակել է «Հակոբ Պարոնյանի «Ազգային ջոջերը» (1988), «Արևմտահայ գրական դիմանկարը» (2002), «Հակոբ Պարոնյանը ժամանակակիցների հուշերում և վկայություններում» (2004), «Հարություն Ալամդարյան» (2005, 2013), «Թագուհի Շիշմանյան /Օրիորդ Մենիկ/. Երկեր» (2015), «Կրկին Պարոնյանի հետ (Նոր ընթերցումներ)» (2018), «Գրականագիտության տիրույթներում» (2021), «Հակոբ Պարոնյանը մանկագիր» (2021) մենագրություններն ու գիտական աշխատությունները։
Ալ. Մա¬կարյանի ղեկավարությամբ թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել ութ հայցորդ-ասպիրանտներ:

Պարգևներ՝ ՀՀ Նախագահի շնորհակալագիր. ԵՊՀ-ի «Ոսկի մեդալ»

Լեզուների իմացություն՝ ռուսերեն, գերմաներեն, անգլերեն