ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Նարինե Հենրիկի Մալյան
22.02.2016

Դոցենտի պ/կ

malyannarine28@aspu.am

ՀՀ արվեստի վաստ, գործիչ, դոցենտի պ/կ/ Ռեժիսուրայի ամբիոն

Կրթություն

1981թ. Երևանի Խ.Աբովյանի անվ. մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինո-ֆոտո բաժնում

Աշխատանքային փորձ

2014թ ՀՊՄՀ Ռեժիսուրայի ամբիոնի մասսայական հանդիսությունների ռեժիսուրայի բաժնում կուրսղեկ
2002 թ.-ից աշխատում է Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում որպես գեղարվեստական ղեկավար:
1998-2000թթ. աշխատել է Ռադիո Երևան FM կայանում որպես գեղարվեստական ղեկավար:
1992-1996թթ. աշխատել է Հայաստանի ազգային ֆիլմադարանում որպես հեռուստալրագրող:
1984թ. տեղափոխվել է Հայֆիլմ կ/ս կից Կինոդերասանի թատրոն-ստուդիա, Հենրիկ Մալյանի ղեկավարությամբ, որտեղ մինչև 1992թ. աշխատել է որպես ռեժիսորի օգնական:
1981թ. Հայֆիլմ կ/ս մուլտիպլիլացիոն արտադրամաս, որպես ռեժիսորի ասիստենտ

Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ/Ռեժիսուրա

Ստեղծագործական աշխատանք
1981թ. նկարահանել է «Առանց խոսքի» վավերագրական կինոնկարը:
1985թ. Հայֆիլմ կ/ց կից կինոդերասանի թատրոն-ստուդիայում բեմադրել է Մարսել Միտուայի «Նվագակցողը» պիեսը:
1988թ. Հենրիկ Մալյանի թատրոնում Գ.Բաբայանի հետ համատեղ բեմադրել է Երվանդ Օտյանի«Ընկեր Փանջունի» ներկայացումը:
1990թ. Ջոն Արդենի «Խաղաղ հանգրվան» ներկայացումը:
2001թ. համագործակցել է Ինտերնյուս հասարակական կազմակերպության հետ, պատրաստելով մի քանի հեռուստատեսային ռեպորտաժներ Սիլուետ հեռուստահաղորդման համար:
Նույն թվին նկարահանել է «Վերջապես գալիս եմ տուն» վավերագրական կինոնկարը:
Նույն թատրոնոմ 2004թ. բեմադրել է Ա.Այվազյանի «Ցեղի ֆիզիոլոգիան» ներկայացումը:
2005թ. հրավիրվել է Հալեպի Ադամյան թատերախմբի կողմից որպես «Ժառանգության իրավունք» ներկայացման բեմադրիչի օգնական:
2007թ. եղել է Հենրիկ Մալյանի կինոդերասանի թատրոնի Ն.Գոգոլի «Ամուսնություն» ներկայացման գեղարվեստական ղեկավար:
2008թ. Վ.Սարոյանի 100-ամյակի կապակցությամբ Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում բեմադրել է «Պատմություններ գնացքում» ներկայացումը:
2010թ. բեմադրել է Վարդան Պետրոսյանի «Խոստովանություն թատրոնում» և «ճակատագրի կատակներ» ներկայացումները:
2012թ. նկարահանել է «Որդու ծննդյանը սպասող հյուսնը» կարճամետրաժ կինոնկարը:
2015թ. բեմադրել է «Սիրելի Պամելա» ներկայացումը:

Պարգևներ
«Վերջապես գալիս եմ տուն կինոնկարը 2004թ. ստացել է «ԿԻն» միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը:
«Ցեղի ֆիզիոլոգիան՚ ներկայացումը 2005թ. արժանացել է «Արտավազդ» մեդալի,
2006թ. մասնակցել է Մոսկվայի Նովայա Դրամա միջազգային թատերական փառատոնին, մասնակցել է Հայաստանի մշակութային տարի Ֆրանսիայում ծրագրին, ցուցադրվել է Փարիզում, Մարսելում նաև Կանադայում:
2009թ. «Պատմություններ գնացքում» ներկայացման համար ստացել է ՙԱրտավազդ» գլխավոր մրցանակ Տարվա լավագույն ռեժիսուրա անվանակարգում,
Գլխավոր մրցանակի է արժանացել Թեքեյան Մշակութային Միության ամենամյա մրցանակաբաշխության Թատրոն անվանակարգում:
2015թ. ՛՛ Սիրելի Պամելա ներկայացումը արժանացել է Արտավազդ մրցանակ, որպես տարվա ամենալավ ներկայացում:
2010թ. թատերարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի վաստակի համար պարգևատրվել է Երևանի քաղաքապետարանի Երևանի Զինանշան հուշամեդալով:
2011թ. արժանացել է ՀՀ Ազգային Ժողովի Պատվո Մեդալի:
2015թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի:

Լեզուներ՝ անգլերեն, ռուսերեն