ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկապատանեկան գրքի երևանյան 15-րդ ցուցահանդես-վաճառք
08.02.2019

Փետրվարի 18-21-ը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպում է ավանդական դարձած Մանկապատանեկան գրքի երևանյան 15-րդ ցուցահանդես-վաճառքը:

Հոբելյանական ցուցահանդես-վաճառքի շրջանակում՝ փետրվարի 20-ին՝ 13:00-15:00-ի սահմաններում, Դուք աննախադեպ հնարավորություն ունեք գրադարանում հանդիպել ցուցահանդես-վաճառքին մասնակից հրատարակիչներին, ներկայացնել Ձեր աշխատանքները և նրանց հետ քննարկել հետագա համագործակցության նախագծեր:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060 271 131 հեռախոսահամարով:

Նորություններ