ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժական համահամալսարանական օլիմպիադա
02.12.2019

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Մանկավարժության ամբիոնի և ՀՊՄՀ-ի մանկության հիմնախնդիրները ուսումնասիրող լաբորատորիայի նախաձեռնությամբ 2020թ. հունվարի 30-ից մայիսի 20-ը անցկացնում է մանկավարժական համահամալսարանական օլիմպիադա 3 փուլով: Օլիմպիադային կարող են մասնակցել ավագ դպրոցականներ, բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ: Օլիմպիադայի նպատակն է նպաստել
ա)ավագ դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը՝ ուսուցչի մասնագիտության նկատմամբ հետաքրքրության առաջացմանը,
բ) բակալավրիատի ուսանողների և մագիստրանտների մանկավարժական գիտելիքների խորացմանը, պրակտիկ գործունեություն ծավալելու կարողությունների և հմտությունների ամրապնդմանը, մանկավարժական մտածելակերպի ձևավորմանը:

Հայտերն ընդունվում են մինչև 2019թ. դեկտեմբերի 27-ը ներառյալ՝ pedagogy08@aspu.am էլեկտրոնային հասցեով: Օլիմպիադայի անցկացման ժամանակացույցին, կարգին կարող եք ծանոթանալ ստորև:

Նորություններ