ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Մանկավարժական համալսարան» մեդալ՝ Գեորգի Ֆյոդորին
16.06.2017
«Մանկավարժական համալսարան» մեդալ՝ Գեորգի Ֆյոդորին

Մանկավաժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ Բուդապեշտի Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանի պատվիրակության հետ: 

ՀՊՄՀ-ի ռեկտորը «Մանկավարժական համալսարան» մեդալով պարգևարտրեց  Կաթոլիկ համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, արևելագետ Գեորգի Ֆյոդորին:

Ռեկտորն ընդգծեց, որ Գիտական խորհրդի որոշումը ևս մեկ անգամ վկայում է երկու բուհերի միջև հաջող համագործակցության և դեկան Գեորգի Ֆյոդորի արդյունավետ աշխատանքի մասին:

Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանը շնորհակալություն հայտնեց անակնկալ պարգևի համար՝ վստահեցնելով, որ առաջիկայում գործընկերությունը կշարունակվի, կիրականացվեն նոր ծրագրեր: