ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Մանկավարժական համալսարան» մեդալ՝ Մարկ Կալինինին
14.07.2017
«Մանկավարժական համալսարան» մեդալ՝ Մարկ Կալինինին

ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ՀՀ-ում աշխատանքային գործունեության ավարտի կապակցությամբ բուհի Գիտական խորհրդի որոշմամբ «Մանկավարժական համալսարան» մեդալ հանձնեց Ռուսաստանի Դաշնության դեպանության կից Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինին:

Ռեկտորն ընդգծեց, որ ՀՀ-ում ռուսերենի տարածումն ու դրա դասավանդումը եղել և մնում է երկրի կրթական ոլորտի և բուհի կարևորագույն ուղղություններից մեկը. «Արդյունավետ գործունեություն եմ մաղթում և վստահեցնում, որ ՀՊՄՀ-ն հետագայում ևս կշարունակի ակտիվ գործեունեություն ծավավել այդ ուղղությամբ: Մեդալը՝ ՀՀ-ում Ձեր արդյունավետ գործունեության, ռուսերենի և ռուս մշակույթի տարածման հաջողված աշխատանքի վկայությունն է»:

«Սա մեծագույն գնահատական է, որին արժանացրիք ոչ միայն ինձ, այլև Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի անձնակազմին, ինչը վկայում է նաև մեր ղեկավարած կառույցների գործուն փոխհամագործակցության մասին: Այն պարտավորեցնող է.խոստանում եմ՝ հետագայում ևս արդարացնել Գիտական խորհրդի բարձր վստահությունը»,- նշեց Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը:

Մանկավարժական բուհի կողմից պարգևատրումը Մարկ Կալինինը կրկնակի հաճելի համարեց. առաջին մասնագիտությամբ ուսուցիչ լինելով՝ հասկանում է մասսայական կրթության մեջ այսօրինակ բուհերի դերակատարությունն ու կարևորությունը.«Մանկավարժական համալսարանը, լինելով ուսուցիչներ պատրաստող և հիմնարար գործունեություն իրականացնող բուհը ՀՀ-ում, մեծ դեր ունի երկրի կյանքում. այն առաջխաղացման հիմնական օղակ է, որի շնորհիվ բնակչությունը կսիրի ռուսերենն ու կխոսի այդ լեզվով»:

Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրենը հավաստիացրեց՝ վերադառնալով հայրենիք կշարունակի զարգացնել այն ծրագրերը, որոնք նախատեսված են ՀՀ ԿԳ նախարարության և հայաստանյան բուհերի, այդ թվում՝ Մանկավարժական համալսարանի հետ:

Հանդիպման ավարտին հայ և ռուս գործընկերները փոխանակվեցին նվերներով: