ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժական համալսարանը՝ Երրորդը ԵԱՏՄ –ում
26.11.2018
Մանկավարժական համալսարանը՝ Երրորդը ԵԱՏՄ –ում

Մանկավարժական համալսարանը ԵԱՏՄ-ում հայտարարված «Միասին ընդդեմ կոռուպցիայի» մրցույթում գրավեց երրորդ տեղը: Հիշեցնենք, որ Մանկավարժական համալսարանի Լրատվության և հանրության հետ կապերի վարչության ռեժիսոր Արտյոմ Աղասարյանի հեղինակած սոցիալական գովազդը Հայաստանում գրավել էր Առաջին պատվավոր տեղը և անցել եզրափակիչ փուլ, որտեղ մրցել էր 1512 հոլովակից եզրափակիչ անցած մյուս 5-ի հետ:

Օրերս ամփոփվեց «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդի երիտասարդական միջազգային մրցույթը և հրապարակվեցին արդյունքները:

Մասնակից երկրների ներկայացուցիչներից կազմված միջազգային ժյուրիի որոշմամբ՝ «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում հայաստանյան հաղթող ՀՊՄՀ-ի ռեժիսոր Արտյոմ Աղասարյանի տեսահոլովակը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ Ալեքսեյ Իսակովի անիմացիոն տեսահոլովակը՝ Երկրորդ, իսկ Բելառուսի ներկայացուցիչ Իվան Շեվմերի սլայդշոուն՝ Առաջին տեղը:

Հիշեցնենք, որ մրցույթի շրջնակում ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի 14-ից մինչև 35 տարեկան քաղաքացիներին, ինչպես նաև երիտասարդական ստեղծագործական խմբերին առաջարկվել էր www.anticorruption.life պաշտոնական կայքում զետեղել «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդի պաստառներ և տեսահոլովակներ:

Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել էր 1512 տեսահոլովակ և 7821 պաստառ: