Հայկական պետական մանկավարժական համալսարանը, ի դեմս ռեկտոր Սրբուհի Գևորգյանի, շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Մեկդարյա բուհի համար տարին նշանավորվեց նոր հաջողություններով, բարեփոխումների լայնածավալ գործընթացներով, հաջորդ հարյուրամյակի համար նախատեսած բազմաթիվ ծրագրերով ու անելիքներով:
Որակյալ կրթության ապահովումը կրթական համակարգում գալիք տարում էլ շարունակելու է մնալ առաջնահերթություն՝ Մանկավարժական մայր բուհի համար։
Մաղթում ենք, որ գալիք՝ 2023թվականը, լինի գիտելիքի վերարժևորման, միջազգային չափանիշներին համարժեք մասնագիտական գիտելիքների ձեռքբերման և մեծ առաջընթացի տարի։
Յուրաքանչյուր տուն թող լցվի խաղաղությամբ, հաջողությամբ և բարօրությամբ․ լինի հույսի և բարության տարի։
Եվ, իհարկե, խաղաղություն մեր երկրին՝ բոլոր նպատակներն ու ծրագրերն իրագործելու համար։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: