ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժական համալսարանը՝ շրջանավարտի ավարտական աշխատանքում
31.05.2019
Մանկավարժական համալսարանը՝ շրջանավարտի ավարտական աշխատանքում

ՀՊՄՀ-ի Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի բաժնի շրջանավարտ Անժելիկա Ավետիսյանն իր ավարտական աշխատանքը նվիրել է հարազատ կրթօջախին՝ Մանկավարժական համալսարանին: 

Ուսանողուհու ավարտական աշխատանքը գորգ է, որը կատարվել է «Գործվածքի դիզայն» առարկայի շրջանակներում ստացած գիտելիքների հիման վրա: Գորգը ներկայացնում է Մանկավարժական համալսարանի և Գեղարվեստական կրթության ֆակուլտետի պատմությունը՝ նոր ժամանակաշրջանը բնութագրող և փաստող խորհրդանշական զարդանախշերով:

Գորգում ներկայացված է դաստիարակության, կրթության և գիտության կարևոր գործոնների նշանակությունը, որոնք համարվում են առաջնային մարդու ձևավորման, զարգացման և կայացման գործում: Դասախոս Նաիրա Մխիթարյանի  կարծիքով՝ ուսանողուհին, պահպանելով հայկական ավանդական գորգի հորինվածքային կառուցվածքը, գորգի միջոցով ցանակացել է փաստել այս ժամանակաշրջանի նորագույն կրթական և գիտատեխնիկական հնարավորութույունները, որ ունի մանակավարժական համալսարանը:

Ավանդական եռագոտի գորգը անընդհատ կրկնվում է երեք կարևորագույն բաղադրիչներով՝ դաստիարակություն, կրթություն, գիտություն. դրանք այն կարևոր արժեքներն են, որոնք մշտական պտույտի մեջ են մարդու ամբողջ կյանքում:

Հինը նորովի ներկայացված գաղափարային և խորհրդանշական գորգը կփաստի ավարտական որակավորում ստացած ուսանողի գիտելիքը: