ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականի Պարարվեստի մանկավարժության ամբիոնը՝ «Նաիրյան» մրցանակակիր
30.10.2019
Մանկավարժականի Պարարվեստի մանկավարժության ամբիոնը՝ «Նաիրյան» մրցանակակիր

Կայացավ պարարվեստի «Նաիրյան» համահայկական մրցանակաբաշխությունը: Մանկավարժական համալսարանի Պարարվեստի մանկավարժության բաժնի պարային կոլեկտիվը, ի թիվս 9 պարային այլ կոլեկտիվների, արժանացավ «Նաիրյան» մրցանակի:

Մրցանակը հանձնվեց մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի դեկան Գևորգ Թադևոսյանին: Վերջինս ամբիոնի դասախոսների և ուսանողների անունից շնորհակալություն հայտնեց մրցանակի համար և վստեհեցրեց, որ մրցանակը պարտավորեցնում է ունենալ նոր հաջողություններ ու ձեռքբերումներ և հանդես գալ առավել մեծ բեմերում:

Մրցանկաբաշխության հանձնախումբը մրցանակներ հանձնեց միայն պետական և վաստակավոր այն կոլեկտիվներին, որոնք գրեթե մեկ դար ապահովել են պարարվեստի զարգացումը, ապահովել որակ և ներկայացրել հայակական մշակույթն առանց ավելորդությունների

Ի դեպ, այսուհետ այն կանցկացվի Պարի միջազգային օրը` ապրիլի 29-ին և կունենա կոնկրետ անվանակարգեր:

Լուսանկարը՝ armenpress.am-ի