ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականի ուսանողները՝ «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողներ
15.02.2019
Մանկավարժականի ուսանողները՝ «Լավագույն ուսանող»  մրցույթի հաղթողներ

Կայացավ «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը, որի ընթացքում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հավաստագրեր և միանվագ կրթաթոշակներ հանձնեց տարբեր ոլորտներում հաղթող ուսանողներին։

Գիտության տարբեր ոլորտներում Մանկավարժական համալսարանից հաղթողներ ճանաչվեցին 4 ուսանողներ՝ բնագիտական ոլորտում Էլյա Խաչատրյանը (1-ին տեղ), հայագիտության ոլորտում Զվարթ Ամբրոյանը (2-րդ տեղ) և Մարինե Սահրադյանը (3-րդ տեղ), իսկ հասարակագիտական ոլորտում՝ Անահիտ Հովակիմյանը (3-րդ տեղ)։

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորեց «Լավագույն ուսանող» մրցութի հողթողներին և կոչ արեց լինել ազատ, քննադատող, նախաձեռնող և նպատակասլաց, օգտագործել նոր Հայաստանի ընձեռած հնարավորությունները երկրի առաջընթացը ապահովելու համար:

Նշենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի եզրակացության հիման վրա, բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով հաղթող են ճանաչվել ՀՀ 15 բուհերի 37 ուսանողներ, 7 ոլորտներում (բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն և մշակույթ- սպորտ):

2018 թվականին «Լավագույն ուսանող» մրցույթի 1-ին տեղի համար հաղթող է ճանաչվել՝ 14, 2-րդ տեղի համար՝ 12 և 3-րդ տեղ՝ 11 ուսանող: