ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականի ուսանողները՝ միջազգային մրցույթի հաղթողներ
27.11.2019
Մանկավարժականի ուսանողները՝ միջազգային մրցույթի հաղթողներ

Վերջերս Երևանում անցկացվեց «Golden Voice» երգի միջազգային մրցույթ, որին մասնակցում էին տարբեր երկրներից շուրջ 90 ներկայացուցիչներ:

Հայաստանը, ի թիվս այլ մասնակիցների, ներկայացնում էին նաև Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհիներ Մարի Ավետիսյանը և Ռիտա Հովհաննիսյանը, դասախոս՝ Մերի Կարապետյան: 

Վերջիններս հանդես եկան փոփ վոկալ ժանրում: Ժյուրին, որը կազմված էր մասնակից երկրների մասնագետներից, բարձր գնահատեց աբովյանականների ելույթն ու Մարի Ավետիսյանին շնորհեց Գրան Պրի, իսկ Ռիտա Հովհաննիսյանին՝ 1-ին կարգի մրցանակ:

Նշենք, որ Մարի Ավետիսյանն ու Ռիտա Հովհաննիսյանը բազմիցս մասնակցել են մրցույթների, այդ թվում նաև միջազգային, արժանացել մրցանակների և բարձր պարգևների:

«Յուրաքանչյուր մրցույթ և հաղթանակ իր առանձնահատկությունն ունի: Սա յուրատեսակ էր նաև այն տեսանկյունից, որ հաղթանակը հայրենիքում էր»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց Ռիտա Հովհաննիսյանն ու վստահեցրեց՝ մեծ պատասխանատվություն է հարազատ կրթօջախը ներկայացնել միջազգային մրցույթներում: Ապագա մանկավարժը խոստովանեց՝ չնայած բեմում հանդես գալը գրավիչ է, սակայն մեծ է նաև դպրոցում դասավանդելու ցանկությունը: