ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում դասերն ընթանում են բնականոն հունով
22.09.2023
Մանկավարժականում դասերն ընթանում են բնականոն հունով

Տարբեր կայքերում տեղեկատվություն է հրապարակվում, որ Մանկավարժական համալսարանը միացել է դասադուլին։

Տեղեկացնում ենք, որ Մանկավարժական համալսարանը ապաքաղաքական կառույց է և, հետևաբար, մշտապես, այս օրերին ևս, զբաղվում է իր ուղղակի առաքելության իրականացմամբ։
Դասագործընթացը բուհում ընթանում է բնականոն հունով՝ դասացուցակին համապատասխան։

Բացակայություններն ավելի են, քան մյուս օրերին՝ պայմանավորած փակ ճանապարհներով․ որոշ դեպքերում մարզերից Երևան դասի եկող ուսանողները խուսափել են անհարմարություններից։

Ինչ վերաբերում է ակցիաներին կամ հանրահավաքներին առանձին մարդկանց՝ ուսանողների կամ դասախոսների մասնակցելուն, ապա համալսարանում աշխատում և սովորում են չափահաս մարդիկ, որոնք, որպես ՀՀ քաղաքացիներ, ունեն խղճի, խոսքի և դավանանքի ազատության սահմանադրական իրավունք, և այդ իրավունքի իրացման շրջանակներում ազատ են դասերից հետո, կամ որոշ դեպքերում դասերից առաջ (երկրորդ հերթ) իրացնելու այն։