ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում դասերը կանցկացվեն միայն հեռավար
15.10.2020
Մանկավարժականում դասերը կանցկացվեն միայն հեռավար

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով` հոկտեմբերի 15-ից բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը կկազմակերպվի միայն առցանց ուսուցմամբ:

Որոշումը կայացվել է COVID-19 հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը վերահսկելու ու հիվանդության տարածումը զսպելու նպատակով:

ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն` ուսուցման այս ձևաչափը կգործի հիվանդության առնվազն երկու գաղտնի շրջանի տևողությամբ` 28 օր: