ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էին ավագ դպրոցի աշակերտները
26.04.2019
Մանկավարժականում էին ավագ դպրոցի աշակերտները

ՀՊՄՀ-ի Քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի նախաձեռնությամբ բուհում հյուրընկալվել էին Զվարթնոցի Մովսես Խորենացու անվան համար 10 ավագ դպրոցի պատմահասարակագիտական հոսքի աշակերտներն ու ուսուցիչները:

Այցի շրջանակներում կազմակերպվել էր հանդիպում աբիոնի վարիչ, դոկտոր Լևոն Շիրինյանի հետ, ծանոթացան բուհի ֆակուլտետներին, կառուցվածքին, ուսումնական գործընթացի առաձնահատկություններին, հատկապես «Հասարակագիտություն» մանսագիտության շրջանակներում ուսումնասիրվող առարկաներին։

Հատկանշանական է, որ կրթական հիմնախնդիրներին զուգահեռ ավագ դպրոցի աշակերտներին հետաքրքրում էր նաև հանրապետության ներքաղաքական իրավիճակի,  երկրի անվտանգության վերաբերյալ մի շարք հարցեր: Աշակերտներին մասնավորապես հետաքրքրում էր Արցախի հարցի շուրջ ծավալվող գործընթացները:

Աշակերտները նշեցին, որ այցը համալսարան հնարավորություն տվեց ծանոթանալու ոչ միայն բուհի հնարավորություններին, այլև հստակ պատկերացում կազմել «Հասարակագիտություն» առարկայի, մանկավարժի  կարևորությանը: