ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները
03.07.2019
Մանկավարժականում էին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները

ՀՊՄՀ-ի Քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնն հյուրնըկալել էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաներին:

Աշակերտները մի քանի օրից համագործակցության շրջանակներում մեկնելու են Մոլդովա՝ մասնակցելու տարբեր երկրների իրենց հասակակակիցների հետ քննարկումներին: Դրանք հիմնականում վերաբերելու են տարբեր երկրների միջև քաղաքական կոնֆլիկտներին, դրանց լուծման առանձնահատկություններին:

Այցի ընթացքում աշակերտները նախ ծանոթացան ՀՊՄՀ-ի մասնագիտություններին, ամբիոնի գործունեությանը, ապա հանդիպեցին պրոֆեսոր Լևոն Շիրինյանի հետ:

Պրոֆեսորը դպրոցականներին տվեց կոնֆլիկտի էությունը հասկանալու, մեկնաբանելու որոշակի հմտություններ և վստահեցրեց, որ դրանում առանցքայինը ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու անվտանգությունն է, ապա պատասխանեց հայաստանյան ներքաղաքական իրավիճակին վերաբերող՝ աշակերտներին հետաքրքող հարցերին:

Aspu.am-ի հետ զրույցում պրոֆեսոր Շիրինյանն նշեց՝ աշակերտները բավականաչափ տեղեկացված էին և վերոնշյալ հարցերի շուրջ ունեին հիմնավորումներով հագեցած կարծիքներ: