ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էին Պարտուբիցե համալսարանի ներկայացուցիչները
06.10.2021
Մանկավարժականում էին Պարտուբիցե համալսարանի ներկայացուցիչները

Էրազմուս + ծրագրի շրջանակներում աշխատանքային այցով Մանկավարժական համալսարանի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետ էին այցելել Չեխիայի Պարտուբիցե համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը:

10 օր շարունակ բուհի չեխ գործընկերները ապագա հատուկ մանկավարժների համար հանդես եկան մասնագիտական դասախոսություններով, իսկ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ ունեցան մասնագիտական քննարկումներ:

Այցի շրջանակներում հյուրերն այցելեցին նաև մեր երկրում գործող զարգացման կենտրոններ, հատուկ կրթահամալիրներ, նախակրթարաններ:

Պարտուբիցե համալսարանի ներկայացուցիչները ծանոթացան նաև ՀՀ-ում իրականացվող համընդհանուր ներառական գործընթացի ռազմավարությանն ու մոտեցումներին, մասնակցեցին Հատուկ և ներառական կրթության ֆակլուլտետի կազմակերպած լսողության խանգարում ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված միջոցառմանը:

Համագործակցող կողմերը քննարկեցին ծրագրի շրջանակներում հետագա անելիքները, ինչպես նաև կարևորեցին բուհերի միջև համագործակցությունն ու վստահեցրեցին՝ այն լինելու է շարունակական: