ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էին Պորտուգալիայի Ավեյրոյի համալսարանի դասախոսները
12.07.2019
Մանկավարժականում էին Պորտուգալիայի Ավեյրոյի համալսարանի դասախոսները

ERASMUS + դասախոսական շարժունության ծրագրի շրջանակներում հուլիսի 8-12-ը ՀՊՄՀ-ում էին Պորտուգալիայի Ավեյրոյի համալսարանի դասախոսներ Իզաբել Կոստան և Մարիա Մաթոսը։

Օտարազգի գործընկերները հանդիպում ունեցան բուհի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ, ներկայացրին իրենց համալսարանում կատարվող աշխատանքները, լոգոպեդիայի և սուրդոմանկավարժության ոլորտների նորարարությունները:

Հյուրերը եղան նաև Երևան մի քանի վերականգնողական կենտրոններում, ինչպես նաև լսողության խանգարում ունեցող երեխաների դպրոցում:

Գործընկեր բուհերի ներկայացուցիչները քննարկեցին հետագա համագործակցության եզրեր, համապատասխան ֆակուլտետների համատեղ նախագծերի գաղափարներ: Նախատեսվում է ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով ծրագիր-առաջարկներ ներկայացնել եվրոպական և պորտուգալական որոշ կազմակերպություննների։