ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում են ամերիկացի պրոֆեսորները
30.06.2017
Մանկավարժականում են ամերիկացի պրոֆեսորները

Մանկավարժական համալսարանում են ԱՄՆ-ի Մինեսոտա համալսարանի պրոֆեսորներ Ռենատա Տիչան, Բրայան Աբերին, Քրիստոֆեր Ջոհնստոնը և Սյուզան Օկոները:

Այցի շրջանակներում հայ և ամերիկացի գործընկերների մասնակցությամբ Մանկավարժականում կայացավ «Կրթության ոլորտում հետազոտական մեթոդներ և տվյալների վերլուծություն» խորագրով աշխատաժողով:

Մինեսոտայի համալսարանի պրոֆեսորների նպատակն է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ պայմանագրի շրջանակներում ընդլայնել և տարածել ներառական կրթությունը Հայաստանի մանկավարժական բուհերում:

2016 թվականից սկսված Մինեսոտայի համալսարանի և ՀՊՄՀ-ի Հատուկ կրթության ֆակուլտետի հետ համագործակցության շրջանակներում մշակվում են ներառական կրթության իրականցմանն առնչվող նյութեր՝ նպատակ ունենալով բարձրացնել այդ ոլորտում ապագա մանկավարժների իրազեկվածությունն և պատրաստվածությունը:

Ամերիկացի գործընկերներն այցի ընթացքում Դիլիջանում, ապա նաև Վանաձորի մանկավարժական համալսարանում կանցկացնեն քննարկումներ, գործնական աշխատանքներ և կներկայացնեն բուհական համակարգում ներառական կրթության ընդլայնման հետ կապված համատեղ կատարված աշխատանքները: