ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում են Օուլուի համալսարանի դասախոսները
10.04.2019
Մանկավարժականում են Օուլուի համալսարանի դասախոսները

Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Մանկավարժականում են Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի 6 դասախոսներ:

Մեկշաբաթյա այցի ընթացքում ֆինն դասախոսները հանդես կգան դասախոսություններով տարրական, հատուկ և ներառական կրթության, երաժշտության և հետազոտության ոլորտներում:

Այցի առաջին օրը ֆինն գործընկերներին ողջունեց ՀՊՄՀ-ի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրորեկտոր Արա Երեմյանը և միջազգային համագարծոկցության բաժնի ղեկավար Մարիաննա Հարությունյանը: Հյուրերը եղան համալսարանի թանգարանում, ծանոթացան համալսարանի պատմությանն ու ժամանակագրությանը:

Այցի շրջանակներում նախատեսված են այցեր նախակրթարաններ և դպրոցներ, ինչպես նաև հանդիպումներ ՀՊՄՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

Նշենք, որ Մանկավարժական համալսարանը Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի հետ համագործակցում է 2012 թվականից նախ համաշխարհային բանկի ծրագրի, իսկ ներկայումս՝ Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի և «Ամառային դպրոց» միջազգային ծրագրի շրջանակներում: