ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում  էր Հայր Լևոն Զեքիյանը
28.10.2024
Մանկավարժականում  էր Հայր Լևոն Զեքիյանը

ՀՊՄՀ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը հյուրընկալել էր Պոլսի Հայ Կաթողիկե համայնքի արքեպիսկոսպոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան և Վենետիկի ակադեմիայի իսկական անդամ  Հայր Լևոն Զեքիյանին:

Մանկավարժականի բանասեր ուսանողությունը առիթներ  ունեցել է լսելու Գրիգոր Նարեկացու, աստվածաբանության և հայագիտության հարցերի շուրջ Հայր Լևոն Զեքիյանի դասախոսությունները:

Մանկավարժական համալսարան կատարած այցի ընթացքում քննարկվեցին ինչպես հայագիտությանը, այնպես էլ «Սփյուռք» կենտրոնի հետ հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

Նշենք, որ Հայր Լևոն Զեքիյանը 1976-2011 թթ. Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանում ղեկավարել է իր հիմնած Հայագիտական ամբիոնը, եղել Մուրադ-Ռափայելյան վարժարանի տնօրեն, «Բազմավէպ»-ի խմբագիր։ Շուրջ չորս տասնամյակ Վենետիկում գործում է նրա հիմնադրած ամառային հայագիտական դասընթացը: