ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էր Թուրքմենստանի Կրթության փոխնախարարը
15.03.2017
Մանկավարժականում էր Թուրքմենստանի Կրթության փոխնախարարը

ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի և ԳԹԿ–ի տնօրենի պաշտոնակատար Արա Իսպիրյանի ուղեկցությամբ Մանկավարժական համալսարանում այսօր հյուրընկալվել էր Անապատ Արտաբանան:

Հյուրերը եղան բուհի թանգարանում, Շախմատի կրթական հետազոտությունների լաբորատորիայում:

Անապատ Արտաբանային ընդունեց նաև Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը և ներկայացնելով հայկական եռաստիճան կրթական համակարգը՝ անդրադարձավ ՀՊՄՀ-ի միջազգային համագործակցությանն ու բուհում օտար լեզուների դրվածքին:

Թուրքմենստանի փոխնախարարն առանձնակի հետաքրքրված էր շախմատի և օտարազգիներին օտար լեզուներով դասավանդելու փորձով:

Ռուբեն Միրզախանյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ շախմատը մեր երկրի կրթական բրենդն է ու վստահեցրեց, որ այդ ուղղությամբ կա մեծ փորձ, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացնում շատ երկրների շրջանում:

Հանդիպման ընթացքում ռեկտորն անդրադարձավ նաև այլազգի ուսանողներին օտար լեզուներով դասավանդելու առանձնահատկություններին, ապա նկատեց, որ օտար լեզուների ուսուցումը բուհի առաջնահերթություններից է:

Ի դեպ, այցը կազմակերպվել էր նախորդ օրը մեկնարկած հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական 8-րդ նիստի շրջանակներում:

Հանդիպման ավարտին ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը վստահեցրեց, որ առաջիկայում կկնքեն համագործակցության հուշագիր, որում առանձին տեղ կհատկացվի երկու երկրների մանկավարժական բուհերի համագործակցությանը: