ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում նշեցին Տեառնընդառաջը
13.02.2017
Մանկավարժականում նշեցին Տեառնընդառաջը

ՀՊՄՀ-ի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Ուսանողական խորհուրդը տոնական միջոցառմամբ նշեց Հայ առաքելական եկեղեցու տոներից մեկը՝ Տեառնընդառաջը:

Ավանդական սեղանի շուրջ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները նախ ծանոթացան եկեղեցական տոնի խորհրդին, ընդգծեցին կարևորությունն ու մեկնաբանեցին դրա հետ կապված ավանդույթները:

Կազմակերպված էր նաև ծիսական հյուրասիրություն, ապա տոնախմբությունը շարունակվեց ՀՊՄՀ-ի բակում վառված և Քրիստոսի լույսը խորհրդանշող խարույկի շուրջ:

Տոնի առթիվ կազմակերպված խաղերն ու ավանդական ծիսակատարություններն ավելի գունեղ դարձրին տոնը՝ այն ամփոփելով խարույկի վրայից թռչելով:

Ֆակուլտետի դեկան Ռուզաննա Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և վստահեցրեց, որ շատ կարևոր է պահպանել Հայ առաքելական եկեղեցու տոներն ու իմանալ դրանց խորհուրդը. «Նման ձեռնարկները կարևոր են հայ ընտանիքի պահպանման համար, ինչը պետք է սկսել դեռ վաղ տարիքից ու փոխանցել սերունդներին»: