ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավաժականում է ռուս պրոֆեսոր Ալեքսանդր Բերմուսը
22.10.2019
Մանկավաժականում է ռուս պրոֆեսոր Ալեքսանդր Բերմուսը

Մանկավարժական համալսարանում է Դոնի Ռոստովի Հարավային Դաշնային համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Բերմուսը:

Այցի ընթացքում ռուս պրոֆեսորը հանդիպումներ ունեցավ ՀՊՄՀ-ի Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մարիաննա Հարությունյանի հետ, ծանոթացավ բուհում գործող ծրագրերին, ստորաբաժանման գործունեությանը և այլն:

Մանկավարժության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը հստակեցվեցին ՀՊՄՀ-ի և Ռոստովի Հարավային Դաշնային համալսարանի հետ համագործակցության եզրերը, հնարավոր ուղղությունները: Մասնավորապես՝ քննարկվեցին ժամանակակից մանկավարժական կրթության զարգացման միտումների վերաբերյալ կոնֆերանս, ինչպես նաև ասպիրանտների և երիտասարդ գիտնականների համար ամառային դպրոց կազմակերպելու վերաբերյալ մի շարք հարցեր:

Համագործակցության շրջանակներում նախատեսվում է անցկացնել նաև վեբինարներ, իրականացնել դասախոսների, ուսանողների փոխանակում, համատեղ գիտական աշխատանքներ:

Պրոֆեսոր Ալեքսանդր Բերմուսը ՀՊՄՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար հանդես եկավ նաև «Կրթական գիտությունների զարգացման ժամանակակից միտումները» խորագրով դասախոսությամբ՝ ներկայացնելով մագիստրոսների համար մշակած իր «Կրթության ինովացիոն գործընթացները» թեմայով դասընթացը:

Ընդգծելով ինովացիաների կարևորությունը կրթության գործընթացներում՝ պրոֆեսոր Ալեքսանդր Բերմուսը խոսեց նորարական և ավանդական գործընթացների համադրման անհրաժեշտության մասին. «Ավանդականն այն է, ինչ փոխանցվում է սերնդեսերունդ, պետք է կարողանալ այն հմտորեն համադրել ինովացիաների հետ»,-հավելեց պրոֆեսոր Բերմուսը:

Պրոֆեսորը ներկայացրեց իր կազմած դասընթացի երկու մոդել և երեք մոդուլների բովանդակությունը՝ ի՞նչ է ինովացիան, ինովացիայի տիպերը, որոնց մասին առաջին անգամ խոսել է Յոզեֆ Շումապետերը:

Հանգամանորեն ներկայացնելով մագիստրոսական իր դասընթացը՝ պրոֆեսորը փորձեց բացահայտել ինչ է «մանկավարժական փաստը», որի վրա հենվում է տեսությունը, և ինովացիան, որը հենվում է պատմական իրողությունների վրա: