ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մնացական Միքայելի Մանուկյան
17.02.2016

Մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստ. մանկավարժ

manukyanmnacakan49@aspu.am

Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր/Մանկավարժության ամբիոն

Կրթությունը

Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետ (բարձրագույն)

Գիտական աստիճանը

Մանկավարժական գիտությունների դոկտոր՝ 1995թ. հոկտեմբեր,  ԺԳ©00©01 թվանիշով և ՙԱվագ դպրոցականի անձի ձևավորման հիմնախնդիրը աշակերտական ինքնավարության համակարգում՚ վերնագրով Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի (այժմ համալսարան) Թ.055, 04,02 մասնագիտական խորհրդի նիստում£

Աշխատանքային փորձ

10 տարի դպրոցների տնօրեն՝ 1962-70 թթ. Գյումրու Մ. Մաշտոցի անվան թիվ 29« 1974-76թթ. Երևանի Մ. Գորգիսյանի անվան թիվ 158 դպրոցներում, 44 տարի բարձրագույն դպրոցներում՝ դասախոս, ամբիոնների վարիչ, ֆակուլտետների դեկան՝ 1970-74թթ. Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում, 1976-2016թթ. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում (այժմ համալսարան)

Կարդացվող դասընթացներ

Բակալավրիատ՝ Տեսական մանկավարժություն

Մագիստրատուրա՝ Գործնական մանկավարժություն


Գիտական հետաքրքրությունների շրջանակ

Անձի ձևավորում, զարացում և սոցիալականացում

Արտադասարանական արտադպրոցական դաստիարակչական համակարգը

Աշակերտական ինքնավարություն

Ուսուցչի մանկավարժական գործունեության մոդելը

Ընտանեկան դաստիարակության արդյունավետության պայմանները

Մանկավարժական հաղորդակցում և այլն

Վերապատրաստումներ

2015-2016 ուս.տարվա առաջին կիսամյակում անցել եմ վերապատրաստում ինֆորմատիկա առարկայի գծով

Հրապարակումներ

ա)«ժողովրդականփիլիսոփայական, բարոյագիտական, կենցաղային իմաստությունները մանկավարժական մեկնաբանումներով (էթնոմանկավարժություն)՚ գիրք երկրորդը համահեղինակությամբ, 18 մամուլ, 288 էջ ծավալով

բ) հոդվածը
տպագրության են պատրաստվում «Փիլիսոփայական իմաստությունները մանկավարժության մեկնաբանումներով գիրք երրորդ՝ 20 մամուլ ծավալով ՙՄանկավարժական հուշեր՚ 25 մամուլ

Պարգևներ
Խաչատուր Աբովյան մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության նվաճումների Ժողովրդական կրթության տաղավարի ոսկե մեդալ
ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե մեդալ
Խ.  Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 90-ամյակի Ոսկե մեդալ
ՀՀ վաստակավոր մանկավարժ՚ պատվավոր կոչում ՀՀ նախագահի 2007թ. դեկտեմբերի 7-ի հրամանագրով
Լեզուներ՝ հայերեն, ռուսերեն (մաքուր) անգլերեն՝ բառարանով