ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ռուզան Համլետի Մանուկյան
20.02.2016

Ուսումնական գծով դեկանի տեղակալ 

manukyanruzan40@aspu.am

Ուսումնական գծով դեկանի տեղակալ / Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետ 

Կրթություն
2009թ.-2014թթ. Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ մանկավարժության միջֆակուլտետային ամբիոնի հայցորդ,
1988-1993թթ.` Երևանի պետական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետի կենսաբանության բաժին, կենսաբանի, կենսաբանության և քիմիայի ուսուցչի որակավորում,

Աշխատանքային փորձ

2023թ․-ից՝ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի ուսումնական գծով դեկանի տեղակալ
2014-2019թթ․ Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի դասախոս
1994-2014 թթ. ՀՊՄՀ Մանկավարժության ամբիոնի մասնագետ,

Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ՝ Մանկավարժություն, Սոցիալական մանկավարժություն, Սոցիալական մանկավարժի աշխատանքի մեթոդիկա և տեխնոլոգիա,

Մագիստրատուրա՝ Սոցիալ-մանկավարժական խորհրդատվության կազմակերպում, Մանկատան սաների սոցիալական հիմնախնդիրները, Այլընտրանքային խնամքի կազմակերպման սոցիալ մանկավարժական ապահովում, Սոցիալական մանկավարժի աշխատանքի առանձնահատկությունը առողջապահական հիմնարկներում,

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Սոցիալական մանկավարժություն

Վերապատրաստումներ
1. 2002-2003թթ.՝ Բաց հասարակության ինստիտուտի և «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի կազմակերպած «Քննադատական մտածողության զարգացումը կարդալու և գրելու միջոցով» ծրագրի վերապատրաստման դասընթացներ:
2. 2004-2005թթ.՝ Այռեքսի /Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհուրդ/ և Կրթության ազգային ինստիտուտի կողմից իրականացված ու ԱՄՆ պետական քարտուղարության կրթական և մշակութային բաժնի կողմից հովանավորված Տարրական դպրոցի ուսուցիչների վերապատրաստման ծրագիր /ՏԴՈՒՎԾ/:
3. 2004-2005թթ.՝ ԱՄՆ պետական քարտուղարության կրթական և մշակութային բաժնի կողմից հովանավորվող և Այռեքսի /Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհուրդ/ կողմից իրականացվող Հայաստանում մանկավարժական կադրերի վերապատրաստման դասընթացներ:
4. 2006թ.՝ Այռեքսի /Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհուրդ/, Կրթության ազգային ինստիտուտի և Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի կողմից իրականացված ու ԱՄՆ պետական քարտուղարության կրթական և մշակութային բաժնի կողմից հովանավորված «Մասնագիտական զարգացման դպրոց» ծրագիր:
5. 2004-2006թթ.՝ Այռեքսի /Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհուրդ/ և Կրթության ազգային ինստիտուտի կողմից իրականացված ու ԱՄՆ պետական քարտուղարության կրթական և մշակութային բաժնի կողմից հովանավորված Հայաստանում ուսումնական ծրագրերի մշակման և ուսուցիչների վերապատրաստման բազմաբաղադրիչ ծրագրի Մանկավարժական կադրերի պատրաստման աջակցության բաղադրիչ:
6. 2012թ. Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի կողմից կազմակերպված «Ներառական կրթության տեսություն, պրակտիկա և կառավարում» առարկայի գծով մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացներ:

Հրապարակումներ
1. Դժվար կենսական իրավիճակներում հայտնված երեխաների այլընտրանքային խնամքի կազմակերպման ձևերը, Պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ասպիրանտների, հայցորդների և գիտաշխատողների 54-րդ գիտաժողովի նյութերի ժողովածու նվիրված Խ.Աբովյանի ծննդյան 200-ամյակին, պրակ 1-ին, Եր., 2010, Մանկավարժ հրատ., էջ 81-83:
2. Ժամանակակից մանկատներում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալականացման հիմնախնդրի մասին, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի 90-ամյակին նվիրված գիտաժողովի նյութերի ժողովածու, /2012թ. դեկտեմբերի 14/, պրակ 1., Ե.,2013, էջ 438- 441:
3. «Ավանդական մանկատներում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալականացման առանձնահատկությունները», («Մանկավարժության արդի խնդիրները. մարտահրավերներ և լուծումներ» Հանրապետական գիտաժողովի նյութերի ժողովածու) Եր., ՀՀ ԳԱ, §Գիտություն¦ հրատ. 2015թ. էջ 200-205)
4. Ավանդական և ոչ ավանդական մանկատան երեխաների սոցիալականացման համեմատական վերլուծությունը, «Մանկավարժական միտք» 2015, N3, էջ 225-233:

Օտար լեզուների իմացություն՝ ռուսերեն, անգլերեն /բառարանով/: